26.11.2024
Ռուսաստանը Թուրքիային Ка-27 տեսակի ուղղաթիռներ կմատակարարի
prev Նախորդ նորություն

Ալիևը մտածում է 20-ական թթ.–ին իշխանությունն որդուն փոխանցելու մասին

Տեղափոխելով ընտրություններն Ալիևը մտածում է 20–ական թվականների մասին։ 2016 թվականին սահմանադրական փոփոխություններից հետո մի շարք փորձագետներ կարծիք հայտնեցին, որ այդ ամենը իրականացվում է իշխանությունը հորից որդուն փոխանցելու համար։ Սահմանադրական փոփոխություններից մեկը թույլ է տալիս նախագահ առաջադրվել 28 տարեկանից`2025թ.–ին այդ տարիքին է լինելու Ալիևի որդին` Հեյդար Ալիևը կրտսերը, ով այժմ ուսանող է։

Եվս մեկ ապացույց, որ Ալիևն երկիրը վերածում է ընտանեկան ձեռնարկության այն է, որ նա իր տիկնոջը` Մեհրիբանին նշանակել է առաջին փոխնախագահ։

Ադրբեջանում ստեղծված համակարգը նման է Կասպից ծովի մյուս ափին գտնվող երկրների համակարգին, երբ կառավարվող ժողովրդավարության պայմաններում իշպանության տրանզիտն իրականացվում է ժառանգներին այն փոխանցելու տեսքով։