ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ին կայցելի Անկարա: Այցի շրջանակներում տեղի կունենա ՌԴ-Թուրքիա բարձր մակարդակով համագործակցության Խորհրդի նիստ, ինչպես նաև կկայանա «Ակկույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ տեղի կունենա նաև Սիրիայի հարցով ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթաժողովը. երկրների նախագահների եռակողմ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին: Քննարկումների օրակարգում են երրորղմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային խնդիրներին նվիրված հարցեր: