18.01.2025
Շահերի սկզբունքից. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելը
02.03.2018
Շահերի սկզբունքից. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելը

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Հայաստանի Հանրապետության նոր նախագահի հետ հարաբերություններ կառուցելու հարցի մասին եւ նշել, որ ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման վեկտորն ամրագրված է բազմաթիվ պայմանագրերում: Զախարովան մարտի 2-ին ՌԴ ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ այսես արձագանքել է ՀՀ նոր նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարաբերություններ կառուցելու մասին Sputnik գործակալության հարցին: Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն Արմեն Սարգսյանին  ընտրեց Հայաստանի չորրորդ նախագահ: Զախարովան նախ նշել է, որ հարցի վերաբերյալ համապատասխան հայտարարութամբ հանդես գալը «միանշանակ նախագահի աշխատակազմի լիազորությունն է»: Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները կրում են պատմական բնույթ: «Իսկ այդ հարաբերություններից վեկտորն ամրագրված է երկկողմ փաստաթղթերում»,- ասել է Զախարովան: Նրա խաոսքով, այս ուղղությամբ մեծ փոփոխությունների սպասել պետք չէ: «Հարաբերությունների զարգացումը կլինի այնպիսին, ինչպիսին ամրագրվել է երկկողմ համաձայնագրերով և բազմաթիվ գագաթնաժողովների, հանդիպումների և բանակցությունների ընթացքում՝ ելնելով նախևառաջ «երկու երկրների ժողովուրդների բարեկեցության և շահերի սկզբունքներից», - ասել է նա: Զախարովան անդրադարձել է նաեւ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթաց Լեռնային Ղարաբաղի վերադառնալու մասին հարցին: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ հայտնի է և չի փոփոխվել: Այնուհետեւ ուղղորդել, թե որտեղ կարող են տեղեկանալ Ռուսաստանի դիրքորոշման մասին ավելի մանրամասն. «Այն ներկայացված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում առկա համապատասխան փաստաթղթերում»: «Եթե այդ հարցի առնչությամբ որևիցե փոփոխություն լինի, կամ իրադարձությունների զարգացում տեղի ունենա, մենք անպայման կտեղեկացնենք»,- եզրափակել է Զախարովան: