27.11.2024
Վրաստանի վարչապետը հույս ունի, որ երկիրը ՆԱՏՕ-ին կանդամակցի 2021 թվականին
prev Նախորդ նորություն

Ֆրանսիան ավելի ակտիվ կլինի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը կիրակի հայտարարել է, որ հույս ունի, որ առաջիկա ամիսներին Ֆրանսիան ավելի ակտիվ կլինի ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակի որոնումների գործում: Ֆրանսիայի արտգործնախարարն այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո, հայտնում է APA գործակալությունը:


Նախարարը նշել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մեծ պարտավորություններ ունի:


«Գոյություն ունեցող ստատուս-քվոն չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակ: Մենք տարածաշրջանում ցանկանում ենք խաղաղություն և կայունություն: Հուսով ենք, որ առաջիկա ամիսներին Ֆրանսիան ավելի ակտիվ կլինի կարգավորման տարբերակի որոնումներում»,- ասել է նա:


Նա նաև հայտնել է, որ հուլիսի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կայցելի Ֆրանսիա, իսկ տարվա վերջին սպասվում է Ֆրանսիայի նախագահի այցը Ադրբեջան: