Թավշյա հեղափոխությունը փշրեց Ալիևի՝ կառավարության փոփոխություններով պարծենալու ծրագիրը
Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը մթագնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերընտրվելուց հետո կառավարության կազմի փոփոխություններով միջազգային հանրությանը տպավորելու ծրագիրը: Այս մասին «Ճգնաժամերի միջազգային խումբ» (International Crisis Group) կազմակերպության կայքում գրել է ադրբեջանցի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Զաուր Շիրիևը:
Ըստ նրա, Բաքվի վերնախավը մտահոգ է, որ շփման գծում յուրաքանչյուր ակտիվություն կարող է արժանանալ միջազգային հանրության վատ արձագանքին, ինչը կդիտարկվի որպես «բացասական ազդակ «թավշյա հեղափոխության ֆոնին»:
«Նրանք հույս ունեին, որ ապրիլի 11-ի ընտրություններում Ալիևի հաղթանակից հետո նրա կառավարության փոփոխությունը, որն առ այսօր Ալիևի իրականացրած ամենանշանակալի փոփոխությունն է, միջազգային որոշակի դրական ընկալում կձևավորի», - ասել է ադրբեջանցի փորձագետը՝ հավելելով, որ Բաքուն ցանկանում է մատուցել այս փոփոխությունները որպես ներքին բարեփոխումների առաջին քայլ, սակայն Հայաստանի իրադարձությունները «ստվեր գցեցին՝ թողնելով դրանք գրեթե աննկատ»: