Աշխարհի կաթոլիկների հոգեւոր կենտրոն Վատիկանը Հայաստանում ներկայացուցիչ կունենա: Այս մասին տեղեկացնում է Վատիկանի մամուլի ծառայությունը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ է նշանակել Չիտանովայի արքեպիսկոպոս Նորին Գերազանցություն գերաշնորհ Ժոզե Ավելինու Բետանկուրին: