Կասկած չկա, որ Թուրքիայի նոր ընտրակարգը խաթարում է ժողովրդավարական քաղաքականության լեգիտիմությունը։ Նոր ընտրակարգը միտված է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ու Ազգայնական շարժում կուսակցության նախընտրական դաշինքի ընդլայնմանն ու ընդդիմության թուլացմանը, փոխանցում է Hürriyet–ը։ Ըստ հոդվածագրի, քաղաքական ընդդիմության հետագա թուլացումը բացատրվում է այն հանգամանքով, որ նախագահ Էրդողանը և նրա կուսակցությունը չեն հավատում քաղաքական ընդդիմության կարևորությանն ու լեգիտիմությանը։ Ըստ նրա, իշխանությունների կողմից ընդդիմության առկայությունն ընկալվում է, որպես խոչընդոտ`Արդարություն ու զարգացում կուսակցությունը քաղաքականությունն ընկալում է ավելի շատ, որպես գերիշխանության, քան կառավարում։