24.04.2025
Արևելագետ. ՌԴ–ն, Իրանն ու Ադրբեջանը պաշտպանելու են «Հյուսիս–Հարավը»
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում տեղի է ունեցել «Հարավային գազային միջանցքի» բացումը

Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել «Հարավային գազային միջանցքի» բացման հանդիսավոր արարողությունը։
Միջանցքը շահագործումից հետո ակնկալվում է Կասպիական ավազանում արդյունահանված գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքով արտահանել եվրոպական շուկաներ:

Ինչպես երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Հարավային գազային միջանցքի» իրագործումը Ադրբեջանի համար «պատմական մեծ հաղթանակ է»։

Շուրջ 3,5 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող «Հարավային գազային միջանցքը», որի արժեքը կազմում է ավելի քան 40 միլիարդ դոլար, կառուցվում է արդեն իսկ գործող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին զուգահեռ:

Ադրբեջանով անցող խողովակաշարը Վրաստանի Գարդաբանիի շրջանում կմիանա պոմպակայանին, և արդեն իսկ գոյություն ունեցող խողովակաշարով Շահ-Դենիզ հանքավայրում արդյունահանված գազը կտեղափոխվի Թուրքիա, այնտեղից էլ՝ եվրոպական երկրներ։ Այս նախագիծը Եվրամիությունը համարում է այլընտրանք ռուսաստանյան գազին։

Թբիլիսին հույս ունի, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վրաստանի մասով կոնկրետ որոշումներ կկայացնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար