28.11.2024
Ադրբեջանում տեղի է ունեցել «Հարավային գազային միջանցքի» բացումը
prev Նախորդ նորություն

Թբիլիսին հույս ունի, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Վրաստանի մասով կոնկրետ որոշումներ կկայացնի

Վրաստանը բոլոր հիմքերն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և ակնկալում է, որ դաշինքի՝ ամռանը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում հստակ որոշումներ կկայացվեն: Այս մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային։

«Առաջիկա գագաթնաժողովի շրջանակում մենք ակնկալում ենք, որ հայտարարության տեսքով կճանաչվեն մեր հաջողությունները եւ աջակցություն կցուցաբերվի ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացման ճանապարհին»,- մայիսի 28-ին ասել է նախարարը լրագրողներին՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարությունն այն մասին, որ Վրաստանն անհրաժեշտ բոլոր գործիքներն ունի դաշինքին անդամակցելու համար:

«Մենք արել ենք սկզբունքային քայլեր, որպեսզի ՆԱՏՕ-ի ստանդարտներն իրականություն դառնան Վրաստանում: Դա արդեն կայացած փաստ է, այնպես որ բոլոր հիմքերը կան, որպեսզի Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հավելել է Իզորիան։