28.11.2024
Foreign Policy. Պատերազմը Ղարաբաղում սպառնում է Ադրբեջանի նավթա և գազամուղերին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Փաշինյանը արևմտամետ հռետորաբանությունից անցում կատարեց ռուսամետ հռետորաբանության

Ղարաբաղը դեռևս չի մտնում Փաշինյանի առաջնահերթությունների մեջ։ Նա ունի շատ այլ խնդիրներ։ Նա ցանկանում է ամրապնդել իր դիրքերը ՀՀ–ում։ Այդ մասին հայտարարել է արևելագետ Դմիտրի Վերխոտուրովը։

Նա նշել է, որ Փաշինյանը չի հիշում, թե ինչ է հայտարարել երեկ` նա դա անում է գիտակցաբար, որպես քաղաքական գործիչ։ Փաշինյանը հեշտությամբ արևմամետ հռետորաբանությունից անցում կատարեց դեպի ռուսամետ հռետորաբանություն` իշխանության գալուց հետո։


Ըստ նրա, Փաշինյանը հասկանում է, որ ՀՀ–ն կախված է Մոսկվայից։ Փաշինյանը փոխզիջումների չի գնա Բաքվին, քանի որ նա քաղաքական գործիչ է և ցանկանում է ամրապնդել իր դիրքը։