Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով Բրյուսելից մեկնել է Փարիզ:ԱՊԱ-ի հաղորդմամբ, մայիսի 15-ին Փարիզում սպասվում է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն է և վերջին իրադարձությունները Հայաստանում:Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո սա առաջին հանդիպումն է Մինսկի խմբի համանախագահների հետ: