26.11.2024
Վրաստանում հաստատված է Հայաստանի համար բարեկամ իշխանություն. Փաշինյանը Ջավախքում է
prev Նախորդ նորություն

Հաջիև. Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ ԼՂ հակամարտության հիմնախնդրի շուրջ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ ԼՂ հակամարտության հիմնախնդրի շուրջ:


«Ադրբեջանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել հիմնարար բանակցություններ վարելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթացներ գրանցելու համար: Բանակցությունների արդյունքում պետք է դուրս բերվեն ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից և տեղահանվածները վերադառնան իրենց օջախները», - հայտնել է Հաջիևը:


Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով առաջիկայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցությունների հնարավորության մասին հարցին, նշել էր, որ բանակցություններ կլինեն, երբ հասնեն այդ պահին: «Ես չեմ խոսում ամիսների մասին, խոսում եմ շաբաթների մասին»,- ասել էր նա: