Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան հանդես է եկել կոչով առաջնագծից: «Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից: Մեր տղաների հետ հանդիպումից հետո որոշել եմ խրամատից հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին: Այն ներկայացնում եմ ստորև` հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից», - ասված է նրա հայտարարության մեջ, որի հետ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է նրա կոչի տեսագրությունը: