Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ, եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Էդի Ռաման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ուրախ եմ, որ մարտական գործողությունները դադարել են։ Եկել է համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը։ Լիակատար աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի վերսկսման նախաձեռնություններին։ Սուբստանտիվ բանակցությունները պետք է շարունակվեն», - ասել է Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստը։ Նրա խոսքով՝ բանակցությունները պետք է հանգեցնեն ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ եւ կայուն կարգավորման: