Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով մեկ օրում 210 փախստական է տեղափոխվել
Ռուս խաղաղապահները ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, որոնք Լեռնային Ղարաբաղում վերադարձել են իրենց տները Հայաստանի Հանրապետության տարածքից, այսօր՝ հունվարի 15-ին, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 210 փախստական։ Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 49 հազար 264 փախստական։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանչորս դիտակետերում:
Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: