Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: «Հայրենիքի փրկության շարժում»-ը տվեց մեկնարկը քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Անհնազանդության ակցիաները կշարունակվեն մինչև 17:00-ն: VERELQ-ը հիշեցնում է, որ ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Քիչ առաջ նույն պահանջով ուղերձ հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: