24.11.2024
Հայ գերիները 62-ից ավելի են և այժմ ցուցակները ճշտվում են. Սերգեյ Լավրով
prev Նախորդ նորություն

Ղարաբաղը ՌԴ կազմո՞ւմ. Լավրովը մեկնաբանել է շրջանառվող խոսակցությունները

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է այն խոսակցությունները, թե ՌԴ-ն  պատրաստվում է Լեռնային Ղարաբաղը ներառել իր կազմում:


«Մոսկվան մտադրություն չունի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և այն Ռուսաստանի կազմում ներառել», - ասուլիսի ժամանակ ասաց նա:


Ըստ նրա, Ղարաբաղի անկախությունը ոչ ոք, այդ թվում և Հայաստանի Հանրապետությունը, չեն ճանաչել, և Ռուսաստանը նույնպես նման մտքեր չունի.


«Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ տեղակայված երկրների և առաջին հերթին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Ռուսաստանը պատրաստ է օգնել գտնել լուծում, որը կապահովի այս տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն», - շեշտել է Լավրովը: