Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Պիեռ Լեւիին: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն, զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր: