Երեւանը շարունակում է օգնել Ստեփանակերտին՝ շուտափույթ վերականգնման հարցում. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Երևանի ավագանին քիչ առաջ միաձայն որոշումով բյուջեից ևս ֏ 100 միլիոն հատկացրեց Ստեփանակերտին։ Այդ նպատակով, 2020-ի բյուջեով ամանորյա տոնակատարությունների, քաղաքի արտաքին ձևավորման և այլ տոնական միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամ գումարը վերաբաշխվեց և կուղղվի ԱրցախիՀանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների և օբյեկտների վերականգնողական կապիտալ աշխատանքների իրականացմանը»,- գրել է Մարությանը։