24.11.2024
Արցախում սկսվում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը
prev Նախորդ նորություն

Ղարաբաղի հարցով որոշումը պետք է լինի երկու կողմերի շահերից ելնելով. Գորբաչով

Հուսով եմ, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, ընդ որում, առաջատար դերն այստեղ մնում է Հայաստանին եւ Ադրբեջանին: Անհրաժեշտ է լուծում գտնել ի շահ երկու կողմերի, «առանց հաղթողների եւ պարտվողների»:


«ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը: «Շատ ծանր հարց է, հնացած, արմատներով անցյալ անցնող։ Երբ այն սրվեց, մենք փորձում էինք օգնել երկու հանրապետություններին, երկու ժողովուրդներին լուծում գտնել։ Եվ հետագայում Ռուսաստանը փորձում էր», - ասել է նա։


Նախկին Խորհրդային առաջնորդը վստահ է, որ հիմա, երբ ռազմական գործողությունները դադարեցված են, կարևոր է կանգ չառնել դրա վրա, խնդիրը տասնամյակներով չլուծված չթողնել։


«Հուսով եմ՝ Ռուսաստանը կկարողանա օգնել, բայց գլխավոր դերը հակամարտության կողմերն են։ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորություն են ստանձնել բանակցություններ վարել դրա կարգավորման շուրջ։ Որոշումը պետք է լինի երկու կողմերի շահերից ելնելով՝ առանց հաղթողների եւ պարտվողների», - հայտարարել է Գորբաչովը։