24.11.2024
Ղարաբաղի հարցով որոշումը պետք է լինի երկու կողմերի շահերից ելնելով. Գորբաչով
prev Նախորդ նորություն

Պուտինը հուսով է, որ Փաշինյանի և Ալիևի հետ բանակցությունները կօգնեն ԼՂ կարգավորմանը

Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր գործողություններում Ռուսաստանը հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին։ Այս մասին Կրեմլում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։


Նրա խոսքով՝ Ռուսաստանի միջնորդական ջանքերն ուղղված են եղել Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադարի հաստատմանը։


«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, հարգելի գործընկերներ, այն բանի համար, որ դուք դրական ընդունեցիք ռուսական կողմի ձեռնարկած ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված էին արյունահեղությունը կանգնեցնելուն, իրավիճակը կայունացնելուն եւ կայուն հրադադարի հասնելուն», - ասել է նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:


«Հատուկ կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված առանցքային մշակումներին։ Մենք շարունակում ենք պարբերաբար գործընկերների, Մինսկի խմբի նախագահների հետ համեմատել մեր գործողությունները», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։


Կարելի է գոհունակությամբ արձանագրել, շարունակել է նա, որ եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են։


«Մեր համոզմամբ, դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում երկարամյա հակամարտության երկարաժամկետ եւ լիարժեք կարգավորման համար արդար հիմքի վրա՝ ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների», - ասել է Ռուսաստանի նախագահը:


Պուտինը նաև լցրել է այն մասին, թե ինչպես է պատրաստվել փաստաթուղթը։ «Մենք ձեզ հետ մշտական կապի մեջ էինք, միասին փոխզիջում էինք փնտրում։ Հենց մեր ընդհանուր ջանքերի արդյունքում՝ ինտենսիվ, այդ թվում, ինչպես հիշում եք, եւ գիշերային հեռախոսային բանակցություններից հետո, նոյեմբերի 9-ին համաձայնեցվել է եռակողմ հայտարարությունը, որը մենք ձեզ հետ ստորագրել ենք», - ասել է Պուտինը։


Նա նշել է, որ իրավիճակը Ղարաբաղում այսօր հանգիստ է, ավելի քան 48 հազար մարդ արդեն վերադարձել է Հանրապետություն և նախադրյալներ են ստեղծվել երկարատև հակամարտության համապարփակ լուծման համար:


«Այսօր պետք է նախանշել ղարաբաղյան կարգավորման հաջորդ քայլերը, ներառյալ խաղաղապահները, սահմանագծման գծերը»,- ասել է նա:


Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Փաշինյանի եւ Ալիեւի հետ բանակցությունները կանցնեն գործնական մթնոլորտում եւ կօգնեն Ղարաբաղի կարգավորմանը: