27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 30.11.2020թ, 02.12.2020թ, 04.12.2020թ, 07.12.2020, բավարարել է մեր դիմումները՝ որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Այս մասին հայտնում են փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ Սահակյանը:
Գերության մեջ հայտնված անձինք են՝ Հրաչյա Գաբրիելյանը,Էրիկ Մխիթարյանը,Խաչատուր Միքաելյանը,Հարություն Սեյրադարյանը,Արտյոմ Կարապետյանը,Լիպարիտ Թադևոսյանը,Աշոտ Եսայանը,Դավիթ Դանիելյանը,Արծվիկ Չոբանյանը,Գեղամ Մարտիրոսյանը,Միքայել Միրզոյանը,Համլետ Մալխասյանը,Արմեն Մարտիրոսյանը,Սևան Ղազարյանը,Սերոբ Գալոյանը,Մուշեղ Նուրբեկյանը,Հովհաննես Գաբրելյանը,Սերգեյ Մանուկյանը:Ձերբակալված քաղաքացիական անձինք են՝Կամո Մանասյանը,Բորյա Բաղդասարյանը,Մակսիմ Գրիգորյանը,Կարեն Պետրոսյանը, Սեդրակ Պետրոսյանը։Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 07.12.2020թ, 09.12.2020թ, 10.12.2020թ, 11.12.2020թ և 14.12.2020թ:Բացի այս, Ադրբեջանի Կառավարությունը, ի պատասխան նախորդ գործերով Եվրոպական դատարանի բարձրացրած հարցադրումների, տվել է ձևական, խուսափողական և ոչ լիարժեք պատասխան, մասնավորապես՝ փաստարկված չի պատասխանել, թե՝ որտե՞ղ և ինչպիսի՞ պայմաններում են պահվում հայ ռազմագերիները, չի ներկայացրել նրանց բուժզննության և հնարավոր բուժման ենթարկելու որևէ ապացույցով` հայտնելով, թե` դրանք կներկայացնի «առաջիկայում»: