21.04.2025
Ռուսաստանում ներքաղաքական իրադարձությունները մեզ խորհելու տեղիք են տալիս. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Ստեղծվել է Արցախի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբ

Հայաստանում ստեղծված «Ճշմարտությունը սերունդների համար» խումբը կզբաղվի Արցախի պատերազմի մասին փաստերի հավաքմամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Գեղամ Նազարյանը։


«Ստեղծում ենք փաստահավաք խումբ, որը միաժամանակ ծառայելու է որպես եզակի հարթակ, որտեղ քննարկվելու են պատերազմի, դրա հետևանքների և դրանց հաղթահարման վերաբերյալ կարծիքներն ու գնահատականները։ Աշխատանքը տարվելու է բնակչության տարբեր խմբերի՝ զինծառայողների, զոհվածների եւ անհայտ կորածների հարազատների հետ: Ամեն ինչ կանենք, որպեսզի այս հարթակի շուրջ միավորենք զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներին», - նշեց Նազարյանը։


Այս խումբը չպետք է դառնա նեղ թվով մարդկանց նախաձեռնություն, նա կոչ է արել բոլոր քաղաքացիներին արձագանքել այդ նախաձեռնությանը մասնակցելու իրենց կոչին:


Նախաձեռնությունը պատրաստվում է գտնել հետևյալ հարցերի պատասխանները. Ինչո՞ւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները խաղաղ բանակցություններ մտցրեցին փակուղի, ինչո՞ւ հետևություններ և կոնկրետ քայլեր չարվեցին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հունիսի 12-ի և պատերազմից մի քանի օր անց արված վերլուծության հիման վրա և այլն:


Խումբը նաև հանդես կգա ծառուղիներ, պուրակներ ստեղծելու առաջարկով, որտեղ տնկվելու են ծառեր` ի պատիվ զոհված զինվորների:


Հավելենք, որ Գեղամ Նազարյանի որդին ևս զոհվել է Արցախում։


Իրանա-ադրբեջանական սահմանին սկսվում է երկաթուղային տերմինալի շինարարությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար