25.11.2024
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
prev Նախորդ նորություն

Ռուսաստանում ներքաղաքական իրադարձությունները մեզ խորհելու տեղիք են տալիս. Աբրահամյան

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձությունները մեզ համար առաջին հերթին դիտարկելի են տարածաշրջանում ՌԴ դերի, ազդեցության և մեր ընդհանուր անվտանգային համակարգում ունեցած շարժերով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:


"Բացի նրանից, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ընդհանուր շահերի ներդաշնակեցման և հետպատերազմյան փուլում երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բերելու խնդիր ունի, ՌԴ-ն մեր տարածաշրջանում նոր դերակատարություն է ստանձնել, որի դրսևորումներից է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը։

ՌԴ-ն կարևոր ազդեցություն ունի թուրք-ադրբեջանական ագրեսիան զսպելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման գործում և բնական է, որ ցանկացած գործընթաց, որը կարող է ռիսկի տակ դնել, վնասել ՌԴ-ի դերակատարությունը նվազագույնը խորհելու տեղիք է տալիս",- գրել է նա։