26.07.2025
Ստեղծվել է Արցախի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող փաստահավաք խումբ
prev Նախորդ նորություն

Իրանա-ադրբեջանական սահմանին սկսվում է երկաթուղային տերմինալի շինարարությունը

Մոտ ժամանակներս Ադրբեջանի հետ սահմանակից Իրանի Արդեբիլ նահանգի Փարսաբադ շրջանում կսկսվի երկաթուղային տերմինալի շինարարությունը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Արդեբիլ նահանգի նահանգապետ Աքբար Բեհնամջուին։


Նրա խոսքով՝ Թեհրանում ադրբեջանա-իրանական տնտեսական, առեւտրական եւ հումանիտար համագործակցության միջպետական հանձնաժողովի 14-րդ նիստում ստորագրվել է երկաթուղային տերմինալի շինարարության մասին պայմանագիր:


Նա հավելել է, որ մշակվել է Արդեբիլ-Փարսաբադ երկաթուղու առաջին 25 կիլոմետրի քարտեզը և համապատասխան ուսումնասիրություններ են կատարվել: «Կթարմացվի ադրբեջանական երկաթուղու 10 կմ երկարությամբ հատվածը և կկառուցվի 5 կմ երկարությամբ նոր երկաթուղային գիծ»,-ասել է Նա:

Մառնեուլիում հարձակվել են հայկական ավտոբուսների վրա. պատգամավորը դիմել է ԱԳ նախարարին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին