ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կհանդիպեն հունվարի 26-ին Մոսկվայում: Այս մասին հունվարի 15-ին կայացած ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ ի թիվս այլ հարցերի արտգործնախարարները կքննարկեն նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Օրակարգում են նաև քննարկումներ Սիրիայում և Աֆղանստանում իրադրության շուրջ, և այլ հարցեր: