24.11.2024
Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
prev Նախորդ նորություն

Վրաստանը մեղմացնում է օտարերկրացիների մուտքը երկիր

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ երկիր մուտք գործելու հետ կապված անվտանգության կանոնակարգերը մեղմացվում են ինչպես Վրաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար:


Նրա խոսքով, Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան երկիր մուտք գործելիս ներկայացնել Covid-19-ի թեստի բացասական պատասխանը և 8-օրյա մեկուսացման փոխարեն, իրենց սեփական միջոցներով երրորդ օրը դարձյալ թեստավորում անցնել:


Հիշեցնելով, որ փետրվարի 1-ից վերականգնվում են կանոնավոր չվերթները, նա տեղեկացրել է, որ տեղի է ունենում կանոնակարգերի մեղմացում, որը կօգնի հետզհետե ակտիվացնել զբոսաշրջային ներուժը: Վերացվում է պարտադիր ինքնամեկուսացման նորմը: 


Թուրնավան տեղեկացրել է, որ, մասնավորապես, աառանց որևէ արգելքի Վրաստանի մուտք գործել կկարողանան այն երկրների քաղաքացիները, որոնք պատրաստվել են Covid-19-ից: Ինչ վերաբերում չպատվաստված օտարերկրացիներին, ապա ԵՄ երկրների, Իսրայելի, Շվեյցարիայի, ԱՄՆ, ԱՄԷ, Բահրեյնի քաղաքացիներն ու բնակիչները, ինչպես նաև նրանք, ովքեր այդ երկրներից ժամանելու են տարանցիկ եղանակով, պետք է վերջին 72 ժամում թեստավորման վկայական ունենան: