25.11.2024
Վրաստանի սահմանը հատելու վերաբերյալ առաջիկայում փոփոխություններ են սպասվում
prev Նախորդ նորություն

Ղարաբաղում պատվաստումն ավարտվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչով

Ռազմական բժիշկներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի պատվաստումը «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


Ըստ ժամանակացույցի՝ պատվաստվել է ավելի քան 1,9 հազար ռուս զինծառայող։ Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով ինչպես տեղակայված շարժական դաշտային հոսպիտալում, այնպես էլ բոլոր դիտակետերում բժիշկների արտագնա բրիգադներով, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ թերմոկոնթեյներների, որոնք ապահովել են դրա պահպանությունը տեղափոխման ժամանակ:


Պատվաստումը երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ավարտել մինչեւ փետրվարի 28-ը:


Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: