24.11.2024
Ադրբեջանում սոցիալական լարվածությունն աճելու է. փորձագետ
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին

ԵՄ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 5 հայ ռազմագերիների ազատ արձակումը, որոնք գերեվարվել էին նոյեմբերին, և կոչ անում անհապաղ ազատ արձակել մնացած 57-ին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Փիթեր Ստանոն:


«Դա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարևոր է տարածաշրջանում ամուր խաղաղության համար», - գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Հայաստանից մեկ գերի է տեղափոխել Բաքու, իսկ հինգ գերի վերադարձել է Երևան:


Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստան են վերադարձել Էդիկ Հարությունյանը, Սեյրան Մաթևոսյանը, Կարեն Վարդանյանը, Արմեն Նազրամադյանը և Աշոտ Վարոսյանը։ Նրանք Շիրակի մարզից գերևարված 62 զինծառայողներից են։


Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ նախօրեին գերության մեջ գտնվող 62 զինծառայողները հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ: