26.07.2025
ՀՀ և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Արցախի շուրջ
prev Նախորդ նորություն

Հայաստանից մեկն է հանձնվել Բաքվին, Երևան է վերադարձել հինգ գերի. Մուրադով

Եռակողմ հայտարարության իրագործման շրջանակներոմ Հայաստանն ու Ադրբեջանը հունվարի 28-ին ռուս խաղաղապահների օգնությամբ գերիների հերթական փոխանակումն են իրականացրել:


Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի խոսքով, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Հայաստանից մեկ գերի է հասցրել Բաքու, իսկ հինգ գերի վերադարձել է Երևան:


Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստան են վերադարձել Էդիկ Հարությունյանը, Սեյրան Մաթևոսյանը, Կարեն Վարդանյանը, Արմեն Նազրամադյանը և Աշոտ Վարոսյանը։ Նրանք Շիրակի մարզից գերևարված 62 զինծառայողներից են։


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ նախօրեին  գերության մեջ գտնվող 62 զինծառայողները հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ:

ՀՀ ներկրվող ադամանդները շուրջ 6 անգամ քիչ են գնահատվել. ԱԱԾ-ն կաշառքի դեպք է բացահայտել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին