«Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպությունը 10 մլն ռուբլի է նվիրաբերել Հայաստանի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Այս մասին հայտնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։ «"Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն" հասարակական կազմակերպությունը մեր խոշորագույն նվիրաբերողներից է։ Կազմակերպությունը նվիրաբերել է 10 մլն ռուբլի՝ ի նպաստ մարտադաշտում խիզախորեն ընկած կամ հաշմանդամ դարձած հերոսների ընտանիքների։ Շնորհակալություն, որ դուք մեզ հետ եք», - ասված է հաղորդագրության մեջ։