20.04.2025
Հայաստանը Ալմա-Աթայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
prev Նախորդ նորություն

Վրաստանում հայկական բեռնատարերի վրա հարձակման դեպքով քրգործ է հարուցվել. դեսպանություն

Այսօր՝ կեսգիշերն անց, Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։


Ինչպես հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ, այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատել այն։


«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։


Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը», - ասված է հայտարարության մեջ:



 

ՀՀ-ն ակնկալում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը ԼՂ ժառանգության պաշտպանության գործում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար