25.11.2024
Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է. Հարությունյան
prev Նախորդ նորություն

Ռուս զինծառայողները պատրաստվում են ծառայության ռուս-թուրքական համատեղ կենտրոնում

Ռուս զինծառայողները, որոնք կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, պատրաստություն են անցնում հրադադարի ռեժիմի դիտարկման խնդիրների համատեղ կատարման համար եւ պատրաստվում են տեղակայվել Ադրբեջանի տարածքում:


Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։


Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաեւ այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:


Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը պարիտետային հիմունքներով ներկայացվել է ռուսական եւ թուրքական կողմերից, կկատարի իրադրության մշտադիտարկման եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ բոլոր ռազմական գործողությունների խնդիրները:


Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից ստորագրված հուշագրին համապատասխան:


Համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվում է պարիտետային սկզբունքով հրամանատարական կետի տեսքով, որտեղ յուրաքանչյուր կողմից ներկայացվում են հավասար թվով ներկայացուցիչներ յուրաքանչյուր ազգային կառույցի ղեկավարի հետ: