7.06.2025
Լարսը բաց է. ռուսական կողմում կուտակված է 1000-ից ավելի բեռնատար
prev Նախորդ նորություն

Պատերազմի ժամանակ ՌԴ-ն արել է առավելագույնը Հայաստանի համար. Դավիթ Տոնոյան

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով: Այդ մասին «Մեիդամաքսին» տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տնոյանը:


Նրա խոսքով, պատերազմի ողջ ընթացքում մշտական կապի մեջ է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: «Եղել են օրեր, երբ մենք օրական մի քանի անգամ ենք խոսել հեռախոսով: Հասկանալի պատճառներով չեմ բացի բոլոր փակագծերը, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ծավալված պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով», - ասել է նա:


«Ավելին, զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարեւոր հարցեր», - եզրափակել է նա:


 

Դավիթ Տոնոյանը խոսել է պատերազմի ժամանակ իր ամենամեծ բացթողման մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին