25.11.2024
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ավելի քան 50 000 փախստական
prev Նախորդ նորություն

Լարսը փակ է․ ռուսական կողմում 450 բեռնատար է կուտակվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:


Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին, ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա:


ՀՀ ԱԳՆ-ից հիշեցնում են, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ևս կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի էբոլոր տրանսպորտային միջոցների համար։


Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (մերկասառույց), Կոտայքի մարզում (բացի Եղվարդ քաղաքից), Արարատի մարզի «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղում է ձյուն։