25.11.2024
Հայ-ղազախական տնտեսական կապերը զարգացման լավ նախադրյալներ ունեն. վարչապետ
prev Նախորդ նորություն

Իրանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի հետ Ղարաբաղի վերականգնմանը

Իրանում Ադրբեջանի դեսպան Բունյադ Հուսեյնովը եւ Իրանի խորհրդարանի խոսնակի միջազգային հարցերով հատուկ օգնական Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հունվարի 14-ին հանդիպում են անցկացրել:


IRNA-ն հայտնում է, որ Ամիրաբդոլլահիանը մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:


«Այս հակամարտությունն ավարտվել է երեք տասնամյակ անց Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմամբ՝ քաղաքական համաձայնագրի հիման վրա։ Մենք հուսով ենք, որ այս հակամարտության ավարտից հետո մենք կտեսնենք տարածաշրջանում կայուն խաղաղության եւ հանգստության հաստատումը», - ասել է նա:


Նա նշել է, որ իրանական ընկերություններն ունեն բարձր տեխնիկական եւ ինժեներական հնարավորություններ, որոնք կարող են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը:


Իրանի խորհրդարանի խոսնակի հատուկ օգնականը նաեւ հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքում Սիոնիստական ռեժիմի ներկայությունը հակասում է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը: