25.11.2024
Պայթյունի ձայնն ուժեղ է լինելու. Մարտունի քաղաքի տարածքում վնասազերծվելու են ավիառումբեր
prev Նախորդ նորություն

ԼՂՀ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 390 փախստական

Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով երթեւեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։ Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։


Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 87 փախստական է տեղափոխվել։ Ընդամենը Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 390 փախստական։


Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:


Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, իսկ հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը` 27 դիտակետերում:


Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:


Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: