7.06.2025
Արցախում նոր նախարարություն կստեղծվի
prev Նախորդ նորություն

Վարդան Տողանյանը Սերգեյ Լավրովի հետ մասնակցել Է ԱՊՀ երկրների դեսպանների հետ հանդիպմանը

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը մասնակցել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՊՀ մասնակից պետությունների դեսպանների հետ հանդիպմանը, հաղորդում է դեսպանության մամլո ծառայությունը:


ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը ավանդական հանդիպմանը մասնակցել են նաև գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:


Զրույցի ընթացքում ամփոփվել են ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում 2020թ. համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվել են համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների համակցման կարևորությունը։


Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ:

Ադրբեջանցիներին ստիպում են նվիրատվություններ անել հետպատերազմյան վերականգնման համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին