25.11.2024
ԼՂ կարգավիճակի հարցի լուծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման համար. Թրեյսի
prev Նախորդ նորություն

Հայտնաբերվել է Բակո Սահակյանի նախկին թիկնապահի դին. նրա աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ

Հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը Ստեփանակերտում հայտնաբերվել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Արթուր Ապրեսյանի դին:


Նրան հայտնաբերել են՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով, աջ ձեռքին եղել է ատրճանակ: Այս մասին հայտնում է Արցախի քննչական կոմիտեն՝ նշելով, որ հարուցվել է քրեական գործ:


Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.


2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված "Հունդայի" մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դին, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:


Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:


ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:


Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:


Նախաքննությունը շարունակվում է: