6.04.2026
Հայտնաբերվել է Բակո Սահակյանի նախկին թիկնապահի դին. նրա աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ
prev Նախորդ նորություն

Բեգլարյանը Կարմիր խաչի ԼՂ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է մարդասիրական մի շարք ծրագրեր

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հունվարի 21-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամոնին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Արտակ Բեգլարյանը, արդյունավետ համարելով ԿԽՄԿ առաքելության ներգրավվածությունը առկա որոշ մարդասիրական մարտահրավերների հաղթահարման գործում, հետաքրքրվել է հատկապես գերիների վերադարձման ու անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից՝ ընդգծելով կառույցի կարևոր դերակատարությունն այդ կենսական հիմնախնդիրների լուծման հարցում: Նա շեշտադրել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության բազմակողմանի, ակտիվ ու գործնական ճնշման հրամայականը՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո:


Բերտրան Լամոնը ներկայացրել է ԿԽՄԿ առաքելության ընթացիկ ու պլանավորվող աշխատանքներն Արցախում՝ շեշտադրելով իրենց պատրաստակամությունն աջակցելու պետական հաստատություններին տարբեր մարդասիրական հիմնախնդիրների լուծման ու տեղական կարողությունների զարգացման հարցում:


Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի տարբեր հարցերի շուրջ՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ և երկուստեք կարևորելով համակարգված ջանքերն առկա մարդասիրական հիմնախնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ:


 


 

Կայացել է Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար