Հայաստանը պետք է օգտվի շանսից և վերանայի իր դիրքորոշումները: Այս մասին TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu գործակալությունը։ Նա հիշեցրել է, որ Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին։ «Հայաստանն է առաջարկել հանդիպման վայրը, և մենք չենք առարկել։ Թուրքիան Բաքվի հետ ամեն փուլում քննարկում է Հայաստանի վերաբերյալ քայլերը. Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Հայաստանի հետ երկարաժամկետ խաղաղության օգտին։ Մենք միամիտ չենք: Միաժամանակ մենք գիտակցում ենք վճռական քայլերի անհրաժեշտությունը»,- ասել է Չավուշօղլուն։