Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանից շնորհավորական ուղերձ է ստացել՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, հաղորդում է Pars Today-ը: Իր ուղերձում Ամիր Աբդոլլահիանը հիշեցրել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչած եւ Հայաստանի հետ պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հաստատած առաջին երկրներից էր: Ընդ որում, նա ընդգծել է Հայաստանի հետ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հետագա խորացման ուղղությամբ Իրանի իշխանությունների պատրաստակամությունը: