25.11.2024
Արցախի նախագահը հանդիպել է ՊԵԿ աշխատակազմի հետ. բյուջեի մուտքերը կազմել են 16 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-թուրքական կարգավորումը

Թուրքիան և Ռուսաստանը քննարկել են «3 + 3» ձևաչափի գործունեությունը, իրավիճակը Հարավային Կովկասում, Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։


«Ռուսական կողմը շարունակում է լայն աջակցություն ցուցաբերել երկու գործընթացներին։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին այս աջակցության համար»,- ասել է Չավուշօղլուն։


Նա նաեւ ընդգծել է, որ Թուրքիան կարեւոր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը։


Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում։


«Գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է 3+3 ձևաչափը հարավկովկասյան երեք երկրների և նրանց հարևանների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ։ Մենք առաջին հանդիպումն արդեն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք տեսնել նրանց»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։


Նա ասել է նաև, որ առաջիկայում պատրաստվում է հաջորդ հանդիպումը «3 + 3» ձևաչափով։