Սա պատմական այց է. այսպես է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբոգում գնահատել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարելիք այցը։ «Սա պատմական այց է, որը հաջորդեց օգնության կարիք ունեցող հարևանին աջակցելու որոշմանը։ Հուսով եմ, որ սա հայ–թուրքական հարաբերություններում առաջիկա իրադարձությունների ազդարարողն է»,– գրել է Տոյվո Կլաարը։