Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ռուսաստանի և Իրանի խորհրդարանական համատեղ համագործակցության բարձրագույն հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում հանդիպել է իր ռուս գործընկեր Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր, և հույս են հայտնել, որ խորհրդարանական հարաբերություններն 2023 թվականին էլ ավելի կզարգանան, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև այլ ռազմավարական համագործակցության ոլորտներում։ Մատնանշելով Իրանի և Ռուսաստանի միջև կնքված 25-ամյա համաձայնագիրը՝ Պետդումայի նախագահը ընդգծել է, որ այս համաձայնագիրը հիմք կստեղծի հարաբերությունների զարգացման համար։