Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Մոսկվայում: Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հանդիպման հստակ օրվա վերաբերյալ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա: