25.11.2024
ՄԻԵԴ-ը ՀՀ-ին է փոխանցել Ադրբեջանի կողմից առևանգված Ռաշիդ Բեգլարյանի մասին տեղեկությունը
prev Նախորդ նորություն

Ժամանակն է ճշգրտելու ԵՄ դիտորդական առաքելության իրական դերը. ԱԺ պատգամավոր

Երբ ժամանակին ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանագծում պարեկություն իրականացնելու գործառույթ էր ստանձնում, եւ´ իշխանությունը, եւ´ ԵՄ պաշտոնյաները կարեւորում էի դրա` ադրբեջանական հնարավոր ագրեսիան զսպող դերակատարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։


«Հիմա Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ է հրահրում նույնիսկ նրանց ներկայությամբ կամ ուղղությամբ, իսկ դա պատահականություն չի կարող լինել, որովհետեւ պարեկության գրաֆիկի վերաբերյալ ԵՄ-ից տեղեկատվություն փոխանցվում է նաեւ Ադրբեջանին:


Վերջին օրերին, երբ առաջնագծում որոշակի ակտիվություն է դիտվում եւ կրկին առաջին պլան է եկել հնարավոր լարվածության նոր ալիքի մասին կանխատեսումներ, ժամանակն է ճշգրտելու-հստակեցնելու ԵՄ դիտորդական առաքելության իրական դերի ու նրա աշխատանքի քաղաքական հետեւանքի հարցը:


Կոպիտ ասած, պետք է հասկանալ, թե ինչ է տալիս ՀՀ-ին այդ առաքելությունը ռազմական կամ քաղաքական տեսանկյունից, որպեսզի վերջում չպարզվի, որ որեւէ խնդիր չենք լուծենք եւ Հայաստանին զուտ ՌԴ-Արեւմուտք դիմակայության հետեւանքն է «նվեր» մնացել»,- գրել է նա։