ՄԻՊ ներկայացուցիչներն այցելում են Ոստիկանության բաժանմունքներ
Ազգային ժողովի մոտ ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված անձանց բերման ենթարկված հարազատների իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։
Այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Բերման ենթարկված անձանց հետ տեղի կունենան առանձնազրույցներ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր առավոտվանից անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ մուտքի մոտ: Ավելի վաղ նրանք փակել էին Դեմիրճյան փողոցը, ապա փորձել փակել նաև Բաղրամյան պողոտան: Իրավապահներին հաջողվեց բացել Բաղրամյանը, մի շարք մասնակիցներ բերման ենթարկվեցին:
Ցուցարարների պահանջը մեկն է՝ հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: