23.11.2024
Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
prev Նախորդ նորություն

Դելիմիտացիայի գործընթացը չի կարելի կապել Արցախյան հակամարտության կարգավորման հետ. ՔՊ

Սահմանազատման և սահմանագծման գործընթացը չի կարելի կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, հայտարարել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան» դաշինքի ներկայացրած Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ։


Կարապետյանը նշել է, որ նախօրեին հարցը մանրամասն քննարկվել է հանձնաժողովի փակ նիստում եւ կոչ է արել դեմ քվեարկել այն օրակարգում ընդգրկելուն: Նա հավելել է, որ պայմանականորեն հայտարարությունը կարելի է բաժանել երեք մասի։ Առաջին մասը վերաբերում էր ադրբեջանական կողմի գործողությունների դատապարտմանը։ Այդ մասով, հայտարարել է պատգամավորը, արդեն ընդունվել են հայտարարություններ, այդ թվում՝ խորհրդարանի կողմից։


Երկրորդ մասը դարձավ ընդդիմադիր բառապաշարի յուրատեսակ արտացոլումը և, ըստ էության, ազգային շահերի պաշտպանության և Սահմանադրության նորմերի պահպանման մասով կառավարությանն անվստահություն հայտնելու ուղղակի արտահայտումը։ «Մենք հայտարարության նախագծում արտացոլված պահանջներն անընդունելի ենք համարում, քանի որ կառավարությանն անվստահություն հայտնելու պատճառ չունենք», - հայտարարեց պատգամավորը:


Երրորդ մասը վերաբերել է սահմանազատման եւ սահմանագգծման գործընթացին, հենց այդ կետի քննարկման պատճառով է, որ իշխող մեծամասնությունը պնդել է, որ փակ քննարկումներ անցկացվեն հանձնաժողովում։ «Այդ հարցով հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը չի կարելի կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ։


Հայաստանն ունի իր սուվերեն տարածքը, որը պետք է պաշտպանել, այդ թվում՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացի միջոցով։ Կարևոր է նաև հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Հակամարտության կարգավորման հարցը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի հետ կապելը չի բխում Հայաստանի եւ Արցախի շահերից», - կարծում է Կարապետյանը։