24.11.2024
ՔՊ-ն դեմ քվեարկեց զինծառայողներին նոր արտոնություններ տրամադրելու ընդդիմության նախագծին
prev Նախորդ նորություն

Կառուցենք մեր ամուր տուն - Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև. նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1988 թ. երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասված է.


«Այսօր ոգեկոչում ենք 1988 թ. դեկտեմբերյան աղետի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը:


Մխիթարանքի և զորակցության խոսքերս եմ հղում իմ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր աղետալի երկրաշարժի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին ու մերձավորներին, ընտանիք ու տուն:


Ի հիշատակ զոհված մեր հայրենակիցների՝ կարող ենք և պե՛տք է համախմբված և միասնաբար, ամենօրյա աշխատանքով ու նվիրումով, հույսով ու հավատով կառուցենք մեր ամուր տուն-Հայրենիքը, որը կանգուն կլինի ցանկացած արհավիրքի առջև»: